|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայկ Սարգսյանի հարցը, որ շաբաթներ շարունակ օդում կախված է, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հնարավոր է հետողորմյա արվի։ Նրա հարցը, ինչպես հայտնի է, հասել է ՔՊ վերահսկող հանձնաժողովին եւ վարչությանը։ Եվ չնայած շատերն ուզում են, որ Հայկ Սարգսյանը հեռացվի ՔՊ շարքերից, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, առանձնապես շահագրգռված չէ։ Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել իր հարցի քննարկմանը ներկա գտնվել եւ առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել։ Նա էլ իբր հուժկու փաթեթ է հետը տանելու եւ ոմանց մոտ ասել է, թե դա կարող է տրամագծորեն փոխել իրավիճակը, եւ իրեն չհեռացնեն շարքերից։