կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 16:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու ձեռով Հայկ Սարգսյանին ենք ընտրել՝ թող գա, ինչի՞ չի գալիս․ վարդենիսցի ցուցարար

Երկու ձեռով Հայկ Սարգսյանին ենք ընտրել, թող գա, մենք անձամբ իրեն էլ ընտրել ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակած ցուցարարներից մեկը։ Վարդենիսցիները փակել են ճանապարհը այն բանից հետո, երբ Գեղարքունիքի մազպետարանը հրաժարվեց ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանին տրամադրել կնիքն ու աշխատասենյակի բանալին։

Համար կա՞, համար տվեք՝ զանգեմ, ասաց Վարդենիսցին։

Նա փաստեց, որ 35 գյուղերն աղբի մեջ կորել են՝ համայքնապետը չի կարողանում աշխատել։

«Եթե տան մեջ 10 երեխա կա, էդ տան գլուխ տղամարդը չկարողանա գործ անի, էդ երեխեքը անտեր չե՞ն դառնա»,-ասաց վարդենիսցին։

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանին սկսեց նստաշրջանը, քննարկեց ու սահմանեց համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը։ Նիստին ՔՊ խմբակցությունը չէր ներկայացել, բայց «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների թիվը բավարար էր, որպեսզի քվորումն ապահովվի։  

Մանրամասն՝ տեսանյութում․