|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում ավագանու այսօրվա նիստին: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պարզաբանմամբ՝ առողջական խնդիրներ ունի:
«Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փսոտանջյանը նշեց, որ ավագանին պետք է հայտարարի լուծարման մասին: «Ներկայացվեց, որ Տարոն Մարգարյանը հիվանդ է, մինչդեռ հասկանում ենք, որ հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին փախուստի դիմելու հնարավորություն է տրվել: Հանրությունը պահանջում է, որպեսզի Տարոն Մարգարյանին ներառեն որպես մեղադրյալ՝ միլիոնավոր չարաշահումների, այդ թվում՝ բռնության գործով»,- հայտարարեց նա:
Փոստանջյանը դիմեց նաև Կամո Արեյանին՝ ասելով, որ նա պետք է զբաղվի ավագանու լուծարման հարցերով: «Դուք տեսել եք հրապարակված տեսանյութը Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ: Հիմա դուք պետք է ավագանու լուծարմամբ զբաղվեք, որպեսզի չստացվի` իմանալով հանցագործության մասին, բայց չբարձրաձայնելով այդ մասին, պատասխանատվության ենթարկվեք»: