կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 18:36
Քաղաքական

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն  26%-ը՝ Հայաստանին։

«Հաշվի առնելով «Թրամփի ուղու» համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» վերջինիս փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ կասկածելի է թվում։ Փաստացի՝ Հայաստանում, հետգաղութային դասական մոդելներին լիովին համապատասխան, ձևավորվում է «պետություն՝ պետության մեջ», ինչն Արևմուտքի կողմից խորհրդային նախկին հանրապետությունների տարածքներում քիչ չի արվել»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։