|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պենտագոնը հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի մարտական գործողությունների հետևանքով զոհված ամերիկացի զինվորականների թիվը 18-ից աճել է՝ դառնակով 19-ը։
«The Washington Post» թերթի տվյալներով՝ խոսքը կին սպայի մասին է, որը մահացել է ռազմական ինքնաթիռում՝ Մերձավոր Արևելքի երկրներից մեկը մեկնելիս։
Ինչպես նշել է պարբերականը, մահն ուղղակիորեն կապված չէ մարտական գործողությունների հետ։
Ավելի վաղ WP-ն հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները և կազմում է առնվազն 22:
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։
Չնայած դրան՝ մինչև օրս ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը պարբերաբար վերսկսել և դադարեցրել են փոխադարձ հարվածները։
Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը շուրջ 820 է։