կարևոր
1660 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 20:54
Տարածաշրջան Աշխարհ

Իրանի ԶՈՒ-ն յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինվորի. Աբդոլլահի

Իրանի ԶՈՒ-ն յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինվորի. Աբդոլլահի

Իրանի զինված ուժերը յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինվորի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին։

«Այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական և պաշտոնապես հայտարարված օրենք. Իրանի Իսլամական Հանրապետության յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կսպանվի մեկ ամերիկացի զինծառայող»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին։

ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի։