|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչը։
CENTCOM-ից հայտնել են, որ վիրավորների թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 90-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր 200 վիրավորի մասին։
290 վիրավորից 255-ը վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը, հավելել է ներկայացուցիչը։ Տասը զինվորական դեռևս ծանր վիճակում է։
Բացի այդ, մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը նշել էր, որ ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորում է ստացել իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։