|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունն, ամեն դեպքում, մնում է Հայաստանի քաղաքացիների ձեռքում։ Այս առումով ցանկանում ենք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն արկածախնդրության» վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են», — ասել է նա։