| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            g12chita.ru կայքից պարզ է դառնում, որ Գյումրիի սպանդն իրականացնելու մեջ կասկածվող` Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, աղանդավոր է: Նա «Փրկությունը Հիսուսն է» կրոնականաղանդավորական ուղղության հովիվներից է: Հատկանշական է, որ ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի հոր նկարի տակ գրված է «Հույս, հավատ, սեր»:
Այդ աղանդի մասին ասվում է, որ առաջնորդվում են Սուրբ գրքով, հաստատում Սուրբ հոգու գերբնական արարքները, սկիզբ է առել «Պենտեկոստեի օր» եկեղեցուց /«50-ականներ» աղանդ/: Հավատում են, որ Աստված իր դեմքը բացում է Հոր, Որդու և Սուրբ հոգու միջոցով, Սուրբ գրքերը` Հին և Նոր Կտակարանները Աստծո ճանաչման միակ աղբյուրն են/ ուսումնասիրել Սուրբ գիրքը, հավատալ Սուրբ գրքին, կատարել նրա ուղերձները, չխեղաթյուրել Աստծո խոսքը և այլն/: Մարդու վերաբերյալ ասում են, որ մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ, որ ունի ազատ ընտրության իրավունք, ունի հոգի ու մարմին, ինքնուրույն չի կարող փրկվել ո'չ իր դավանանքի, ո'չ իր գործերի, ո'չ էլ այլ մարդկանց միջոցով: Մարդը բոլոր մեղքերը քավում է Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով, իսկ մեղքի սկզբնաղբյուրը սատանան է: