Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի այն բանաձևի խախտման մեջ, որն ինքն է խախտել, իսկ մյուսներին էլ, դրան հավատարմության դեպքում ,սպառնում է պատժամիջոցներով: Այս մասին Twitter-ի իր միկրոբոլգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ արձագանքելով Իրանի հրթիռային փորձարկումների մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը:
«Այժմ արդեն սյուրռեալիզմը վերածվել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղության: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի խախտման մեջ այն դեպքում, երբ ինքն է խախտել ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը և բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում խախտել այդ բանաձևն ու հետևել ԱՄՆ անօրինական քայլերին, սպառնում է պատժամիջոցներով: Ինչպիսի երկերեսանիություն»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով Իրանի՝ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկմանը, նշել էր, որ դրանք խախտում են ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը: