|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կոնգոյում Էբոլա վիրուսից լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է գրեթե 3700-ի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Կոնգոյի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Էբոլայից մահացել է ևս 23 մարդ՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 3699-ի։ Արձանագրվել է հիվանդության 7672 դեպք, ինչը նախորդ օրվա համեմատ 58-ով ավելի է։ Մահացության ցուցանիշը կազմում է 48,2%։
Ներկայում հիվանդության ախտանիշներ ունեցող ավելի քան 900 պացիենտ գտնվում է հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում։ Համաճարակն ընդգրկել է երկրի 26 նահանգներից 7-ը։
Էբոլայի համաճարակը ԿԴՀ-ում և Ուգանդայում սկսվել է մայիսի 15-ին՝ դառնալով Աֆրիկայում երբևէ գրանցված՝ հիվանդության ամենամահաբեր բռնկումներից երկրորդը։