|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսի հետևանքով մահացածների թիվը հատել է 1000-ի սահմանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն`վկայակոչելով տեղի առողջապահության նախարարության հայտարարությունը:
Երկրում էբոլայի համաճարակը սկսվել է դեռևս օգոստոսից: Այն պատմության մեջ, մահացության տեսանկյունից, երկրորդ ամենավտանգավոր վիրուսն է`ժանտախտից հետո:
Այս պահին երկրի տարածքում 50.000 գրանցված վարակակիր կա, որոնք ապրում են երկրի թե’ քաղաքային, թե’ գյուղական համայնքներում:
Թեև նշվում է, որ վիրուսի գլոբալ տարածման ռիսկը շատ քիչ է, այնուամենայնիվ, այն կարող է ներթափանցել Կոնգոյի հարևան երկրներ: Աֆրիկայում 2013-2016 թթ. վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 11.310 մարդ: