|
Փոխարժեքներ
06 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է 506-ի՝ վերջին մեկ օրում աճելով ևս 14-ով։ Այս մասին հայտնել է ԿԴՀ-ի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 1 561 վարակված, ինչը 33-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից։ Մահացության մակարդակը ներկայում կազմում է 32,4%։
Այս պահին հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է գտնվում 628 հիվանդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է էբոլայով վարակման ևս 33 նոր դեպք, իսկ 253 մարդ լիովին ապաքինվել է։
Շփումների հսկման ցուցանիշը հասել է 81,6%-ի։ Ավելի քան 10 հազար մարդ, որոնք ֆիզիկական շփում են ունեցել վարակակիրների հետ, մեկուսացված են։ Հիշեցնենք, որ էբոլա վիրուսի ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 21 օր։
Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում։ Համաճարակի էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։