|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5794-ի, իսկ հիվանդությունից մահացել է 2786 մարդ։ Այս մասին հայտնել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հանրային առողջության ազգային ինստիտուտը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 81 նոր դեպք և մահվան 42 դեպք, իսկ 24 մարդ ապաքինվել է։ Այսպիսով՝ համավարակի սկզբից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 794-ի, իսկ մահվան դեպքերինը՝ 2 786-ի»,- նշվում է զեկույցում։
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները սկսել են բնակչությանը պատվաստել Էբոլա վիրուսի դեմ։