|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ծաղրել է ԱՄՆ-ի՝ վերջերս հայտարարված Իրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու քաղաքականությունը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականում ձգտում է «Ամերիկան կրկին սոված դարձնել»,- հայտարարաել է նա՝ ծաղրելով ամերիկյան նախագահի նախընտրական «Make America Great Again» («Եկե՛ք Ամերիկան կրկին մեծ դարձնենք») կարգախոսը։
Իրանի խորհրդարանի ղեկավարը արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որտեղ վերջինս տեղադրել էր Ղալիբաֆի՝ Իրանի տնտեսության վիճակի մասին ելույթի խմբագրված հատվածը։ Ի պատասխան՝ նա ԱՄՆ նախագահին դիմել է հետևյալ խոսքերով․ «Եկե՛ք Ամերիկան կրկին սոված դարձնենք»։
«47 միլիոն ամերիկացիներ սոված են, և այս թվերը կեղծ չեն, ինչպես ձեր հայտարարությունները»։
Պատկերում ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում շուրջ 47 միլիոն մարդ բախվում է սովի և պարենային անապահովության։ Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր ութերորդ ամերիկացին դժվարություններ ունի բավարար սնունդ ապահովելու հարցում»,-ասված է X սոցիալական ցանցում Ղալիբաֆի կատարած հրապարակման մեջ։