|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը Twitter-ում նշել է, որ հակաահաբեկչական գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը իրաքյան ինքնիշխանության կոպիտ խախտում է: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
«Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քադիմիի հետ հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հերոս գեներալ Սոլեյմանիին սպանելու հանցավոր արարքը հավերժական բիծ է Սպիտակ տան պետական գործիչների դեմքին և իրաքյան ինքնիշխանության կոպիտ խախտում է», - ասել է նա՝ շեշտելով քաղաքական կայունությունը և կայուն տնտեսական աճը, անկասկած, կախված են «ամերիկացի հանցագործներին տարածաշրջանից դուրս մղելուց»:
Հունվարի 3-ին ամերիկյան ԱԹՍ-ների հարձակումից սպանվեց գեներալ Սոլեյմանին և ալ-Մուհանդիսը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում՝ առաջ բերելով միջազգային դատապարտում:
Ավելի վաղ Թեհրանի դատախազ Ալի ալ-Քասի Մեհրը հայտարարել էր, որ Իրանը Ինտերպոլի միջոցով պահանջել է ձերբակալել ամերիկացի քաղաքական և ռազմական 36 պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփին, որոնք ներգրավված էին իրանական գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի սպանության մեջ: