|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն իր գովազդային արշավում, որը նվիրված է ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, օգտագործել է ռուսական ինքնաթիռների եւ ինքնաձիգների պատկերներով լուսանկարներ: Այդ մասին հաղորդել Է Politico թերթը:
«Զորակցիր մեր զորքերին» կոչով պաստառի վրա պատկերված են զենքով զինվորականների մի քանի ստվերապատկերներ, որոնց ֆոնին թռչում է երեք կործանիչ:
Թերթի կողմից կազմակերպված հարցմանը մասնակցած փորձագետները եկել են այն եզրակացության, որ նկարում պատկերված է ռուսական արտադրության ՄիԳ-29, իսկ զինծառայողներից մեկի ձեռքին ԱԿ-74 ինքնաձիգ է:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին. պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար եւ այդ պաշտոնի համար պայքարելու է դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հետ: