Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանական կողմը սահմանին որոշակի լարվածություն ստեղծի: Մամուլի ասուլիսում, ի պատասխան Yerkir.am-ի հարցին, նա ասաց. «Տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած զարգացում առաջնագծում իր արձագանքն է ունենում: Որպես կանոն` երբ մի կողմն ուժերը համախմբում է, մյուս կողմն իր զինված ուժերին բերում է մարտական պատրաստվածության ավելի բարձր աստիճանի»:
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ, անկախ մեր ռազմական պոտենցիալից, իրենք միշտ պատրաստ են ռազմական ճանապարհով որոշակի խնդիրներ լուծել: «Այդ իմաստով, իհարկե, պետք է լարվածություն սպասել»,- նշեց նա:
Հարցին, թե համատեղ զորավարժության անցկացումը քաղաքական ի՞նչ տրամադրություններ կստեղծի Ադրբեջանում, քաղաքագետը պատասխանեց. «Ադրբեջանում փորձում են չնկատել բաներ, որոնք կարող են վնասել իրենց: Հայ-ռուսական հարաբերություններում ցանկացած մերձեցում Ադրբեջանի կողմից որակվում է որպես դատավճիռ իրենց հասարակության համար: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով քողարկել, չանդրադառնալ մեզ մոտ կատարվող նմանօրինակ զարգացումներին, որպեսզի իրենց մոտ լրացուցիչ խուճապային տրամադրություններ չստեղծվեն»:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2017 թվականի հոկտեմբերի 3–ից նոյեմբերի 20–ը Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում ու Տաջիկստանում։ Զորավարժություններին կմասնակցի մոտավորապես 12 հազար զինծառայող։