Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցեն ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստանը մասնակցելու է «Կովկաս-2020» զորավարժություններին: Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները»,- ասել է Ստեփանյանը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարարությունը հայտնել է, որ չի մասնակցի սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանում անցկացվելիք զորավարժություններին: Կորոնավիրուսի պատճառով զորավարժություններին չի մասնակցի նաև Հնդկաստանը:
Շուշան Ստեփանյանը հավելեց, որ հոկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք փոխկապակցված պլանային միջոցառումներ են: