|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ նրա ավստրալացի գործընկեր Մալքոլմ Թյորնբուլը պայմանավորվել են մինչեւ տարեվերջ համաձայանգիր կնքել համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Առաջնորդները համաձայնագիր են ստորագրել սպառազինությունների ոլորտում փոխադարձ սպասարկման եւ մատակարարումների մասին: Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ամրացման քայլերը կոնկրետացնելու համար Աբեն եւ Թյորնբուլը պաշտպանության նախարարներին հրամաններ կտան համապատասխան նախապատրաստական աշխատանք կատարելու համար:
«Երբ աշխարհում աճում է քաղաքական եւ տնտեսական անկայունությունը եւ անթափանցիկությունը, մենք հաստատում ենք Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի միջեւ դաշինքի կարեւորությունը եւ հաստատում ենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ համագործակցության ամրապնդման մտադրությունը»,- ասել է Աբեն: