|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր զորակցությունն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ վերջինիս հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ։
Արգենտինացու ինստագրամյան հուզիչ հրապարակման մեկնաբանությունների բաժնում Ռոնալդուն իսպաներենով ջերմ մեկնաբանություն է թողել.
«Ամուր գրկում եմ քեզ և հարազատներիդ այս ծանր պահին, Լե՛ո։ Շատ ուժ եմ մաղթում»։
«Ինտեր Մայամիի» հարձակվողն ընդարձակ և անկեղծ նամակ էր հրապարակել՝ նվիրված 68 տարեկանում կյանքից հեռացած հորը, որտեղ նաև մեծ կասկած էր հայտնել իր ֆուտբոլային կարիերայի հետագա շարունակության վերաբերյալ։