Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Թալիշում հակառակորդի կողմից մահացու վիրավորված 48-ամյա շուշեցի Վազգեն Հարությունյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր: Ապրիլյան մարտերի ժամանակ կամավոր բարձրացել էր դիրքեր, պայմանագրային զինծառայող եղբորորդու հետ Մատաղիսում էր` ամենաթեժ կետերում:
Վազգենը երկու անչափահաս որդի ունի, մեծը 14 տարեկան է, ծնվել է մանկական կաթվածով (ДЦП), չի լսում, իսկ կրտսեր որդին` Ալեքսանդրը` 13 տարեկան է:
Վազգենի եղբայրը պատմում է, որ Ալեքսանդրը դպրոցից հետո հոր հետ գնում էր անտառ, փայտ բերում, կտրում, վաճառում, կենդանիներ պահում:
«Ես իմացա, որ իրավիճակը վատ ա, ասեցի` մի' գնա, ասեց չէ` գնալու եմ, երկու երեխա ունեմ, պիտի գնամ, որ երկուսդ խաղաղ ապրեք»,- հիշում է Ալեքսանդրն ու պատմում, որ հայրը դիրքեր մեկնելուց առաջ իրեն է տվել պարտքերի ցուցակն ու ասել, որ եթե հետ չգա` մոր կողքին մնա և հոգ տանի եղբոր մասին:
Վազգենը որոշել էր ապրիլի 15-ին հիվանդ որդուն տանել Երևան` ստուգումների: «Տեգրս որոշել էր ապրիլի 15-ին երեխային տանել Երևան, բժշկի հետ պայմանավորվել էր, դրությունը վատացավ` բարձրացավ դիրքեր: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, ասաց` հետո՞ ինչ` հիվանդ եմ, պետք ա նստեմ, սպասեմ ե՞րբ ա ադրբեջանցին գալիս մեր տան մեջ մեզ սպանում, ոնց որ Թալիշում արեց: Ու գնաց դիրքեր, ասաց` ոչինչ, երեխաս մի ամիս էլ կսպասի, բայց…»,- պատմում է Վազգենի եղբոր կինը` Աիդա Հարությունյանը:
Վազգենի կինը չի աշխատում, ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, երեխաների մասին հոգ է տանում հորեղբայրը, ով բազմազավակ ընտանիքի հայր է և դժվարությամբ է պահում սեփական ընտանիքը:
Ալեքսանդրը որոշել է աշխատել ու շարունակել հոր` կիսատ թողած գործերը` եղբորը տանել բուժման, տան համար ծածկ սարքել: Տղան սահմանափակվում է համեստ երազանքներով. «Ուզում եմ խոզերին շատացնեմ, տնտեսությունը մեծացնեմ: Ուզում եմ մաթեմատիկայից լավ լինեմ ու խանութում աշխատեմ, որ իրեն (նկատի ունի եղբորը) տանեմ բուժման»: Տղան որոշել է` ինչ էլ լինի` Շուշիից չի գնալու: «Ուզում եմ մնալ Շուշիում, մինչև կյանքից վերջն էլ մնալու եմ Շուշիում»,- ասաց նա:
Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դեմել Արցախբանկ` 22300021402100 հաշվեհամար ստացողը` երեխաների մայրը` Տոնյան Անուշ Բորիկի
Հեռ` 047733061
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: