կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 16:25
Սպորտ

Օգնելու եմ Մեսսիին` մնալ համար առաջինը. Նեյմար

Օգնելու եմ Մեսսիին`  մնալ համար առաջինը. Նեյմար

Հունիսի 3-ին կատալոնական «Բարսելոնա»-ի  բրազիլացի նորեկ Նեյմարը ներկայացվեց մարզասերներին և լրագրողներին: Ակումբի կազմում առաջին պաշտոնական ասուլիսի ժամանակ նա նշեց, որ իրականացել է իր վաղեմի երազանքը:

 

«Ես երջանիկ եմ, չէ՞ որ իրականացել է իմ երազանքը: Այսօր իմ և ընտանիքիս համար նշանակալի օր է: Մեծ պարգև էր Աստծո կողմից` հնարավորություն տալ ինձ խաղալ այն ֆուտբոլիստների հետ, որոնցով ես հպարտանում եմ: Այսօր բացում եմ կյանքիս մի նոր էջ: Առջևում ինձ սպասվում են մեծ հաղթանակներ և երջանիկ պահեր: Երբ մտա «Կամպ Նոու», արցունքներս հազիվ էի զսպում: Երբեք չեմ մտածել լինել լավագույնն աշխարհում, քանի որ լավագույնն արդեն այստեղ է` Մեսսին է:  Ես այն երջանիկներից մեկն եմ, ով պատիվ ունի նրա հետ խաղալու: Ես եկել եմ` օգնելու Մեսսիին`  մնալ համար առաջինը: «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն մեծ ակումբներ են, հպարտ եմ, որ երկուսն էլ ցանկանում էին ինձ տեսնել իրենց կազմում, բայց իմ սիրտը «Բարսա»-ի հետ է»,- Նեյմարի խոսքերն է հաղորդում eurospot.ru-ն: