|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ֆուտբոլի լեգենդ` բրազիլացի Պելեի կարծիքով` իր հայրենակից Նեյմարը կարող է գերազանցել արգենտինացի Լեո Մեսսիին:
«Նեյմարը վերջին երկու տարիներին բարելավել է իր որակները: Նա հիանալի է խաղում և աջ և ձախ ոտքով: Ես սիրում եմ Մեսսիին, սիրում եմ նաև Նեյմարին, բայց, իմ կարծիքով, Նեյմարը կգերազանցի Մեսսիին: Իրականում ես ուրախ չեմ, որ «Սանթոս»-ը կորցրեց Նեյմարի պես ուժեղ ֆուտբոլիստի, բայց դա լավ է հենց նրա համար: Նեյմարը, անշուշտ, Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստն է»,- Պելեի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը պաշտոնապես համալրել է կատալոնական «Բարսելոնա»-ի շարքերը: