|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Արդեն որերորդ օրն է՝ նոր Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ժխտում է ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև այն փաստը, որ դա ճանաչված է նաև միջազգային մի շարք կառույցների կողմից:
Մասնավորապես, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ճանաչվել ինչպես եվրոպական իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի կողմից, այնպես էլ աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկի՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության կողմից, առանձին բանաձևերով:
Իհարկե վատ է, որ մնացյալ քաղբանտարկյալների մասին միջազգային կառույցները լռում են, բայց փախնել այն իրականությունից, որ այո՛, Հայաստանում կան քաղբանտարկյալներ և գոնե Աշոտյանի դեպքով միջազգային ճանաչում ունի այդ փաստը, իշխող կուսակցությունը չի կարող ժխտել:
Հ.Գ. Ի դեպ, Աշոտյանի դեմ երկրորդ շինծու քրեական գործի առիթով նույնպես Կենտրոնամետ դեմոկրատների միությունը համապատասխան պաշտոնական կարծիք հայտնել է՝ կրկին պնդելով Աշոտյանի քաղբանտարկյալի կարգավիճակը։
հ.գ.գ. զարմանալի է իհարկե, որ խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ կոնկրետ այս փաստը չհիշեց կամ չհիշատակեց այդ նիստերի ընթացքում»։