կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 17:45
Աշխարհ

ԱՀԿ-ն ժխտում է աշխարհում COVID-ի երկրորդ ալիքի առկայությունը

ԱՀԿ-ն ժխտում է աշխարհում COVID-ի երկրորդ ալիքի առկայությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների հարցերի տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցանը «Համավարակ 2020. մարտահրավերներ, լուծումներ, հետեւանքներ» խորհրդաժողովում ուշադրություն Է դարձրել, որ կորոնավիրուսի տեսակները եւ ձեւերը ժխտում են երկրորդ ալիքի առկայությունը:

«Կորոնավիրուսի տեսակները եւ ձեւերը ցույց են տալիս, որ համավարակի ոչ մի երկրորդ ալիք չկա»,- ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ հայտարարել Է նա:

Ըստ նրա՝ գոյություն ունեն պետություններ, «որտեղ դիտվում Է (կորոնավիրուսով հիվանդացածների թվի) աճ, սակայն կան նաեւ տարածքներ, որտեղ գրանցվում է նվազում»: «Մենք այդ իրադրությանը նայում ենք ամենօրյա հիմքով, ուսումնասիրում ենք այն երկրների իրադրությունը, որտեղ գրանցվում Է նվազում (հիվանդացածների թվի)»,- պարզաբանել Է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ «շատերը չեն գիտակցում, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն է»: Աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն Է հիվանդացել օրհասական ձեւով, «բայց այդ 5 տոկոսը տառապում է շատ ուժեղ, նրանց կյանքը սպառնալիքի տակ է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում վարակման դեպքերի թվաքանակը գերազանցել է 37 միլիոնը: