Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հավերժական շարժիչի գյուտը պատկանում է մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանին, սակայն երկար ժամանակ Մտավոր սեփականություն գործակալությունը արտոնագիր չէր տրամադրում, քանի որ իրավունք չունեին այն անվանել այդպես. գյուտը պետք է կոչվեր «Օդի հոսքի առաջացման և դրանից էլեկտրաէներգիայի ստացման համալիր կայան». լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Հենրիկ Մխիթարյանը:
Նա նշեց, որ հավերժական շարժիչը պետք է ծառայի տաք ջուր, էլեկտրաէներգիա, ինչպես նաև սառը օդ ստանալու համար, որի արդյունքում օգտագործում են մթնոլորտի էներգիան:
«Կան մարդիկ` չեն հավատում, որ հնարավոր է հավերժական շարժիչ հայտնաբերել, քանի որ արտերկրում գիտնականները ասել են, որ հնարավոր չէ, սակայն ես ապացուցել եմ, որ հավերժական շարժիչ ոչ միայն հնարավոր է սարքել, այլ այն արդեն գոյություն ունի»,- ասաց Մխիթարյանը: