Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը, ով Ուկրաինայից է, լրագրողների հարցերին պատասխանելիս բողոքեց, որ հայերը Ռուսաստանի քարոզչության ազդեցության ներքո ճիշտ չեն ընկալում այն, ինչը տեղի է ունենում Ուկրաինայում: Հետո նրա նյարդերը տեղի տվեցին, և նա Ուկրաինայում կատարվող իրադարձությունները համեմատեց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի հետ:
«Կյանքըն ավելի դաժան է, քան հայտարարությունները, որոնք հնչում են ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Պուտինը միակողմանի ագրեսիա է սկսել Ուկրաինայի դեմ ու կանգ չի առնում: Եվ ի՞նչ գործիքներ է հնարավոր առաջարկել, որ այդ ագրեսիան դադարեցվի: Չլիներ այդ ագրեսիան, ոչ մի պատժամիջոց էլ ԵՄ-ի կողմից չէր լինի: Ռուսական քարոզչությունը Հայաստանում շատ արդյունավետ է անցնում, որովհետև ամբողջ ԱՄՆ-ը և Եվրոպան համարում են, որ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Հայաստանում այդպես չեն համարում:
Դա նույնն է, որ դուք տարիներով խոսում եք հայերի ցեղասպանության մասին, և որևէ մեկը դա փորձում է ժխտել: Եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ապա ինչպե՞ս կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը»,- ասել է Բորիս Տարասյուկը: