Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Սա կարևոր օր է. մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի զոհերի հիշատակին: Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը: Եվ տոկունությունը, որը հանդես բերեց հայ ժողովուրդը ՀՀ-ում և աշխարհի շատ վայրերում հայկական համայնքները, դրսևորելով իրենց հայկական ոգու ամրությունը, ապահովում են նրա կարևոր և կենսունակ գոյությունը: Մենք՝ ամերիկացիներս, երախտապարտ ենք հայկական ծագումով այն ամերիկացիներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ամերիկացիների կյանքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:
Դիտարկմանը` ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հարցին` օրենսդրական ի՞նչ քայլեր են արվելու, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Ես նշեցի, որ այսօր մենք հիշատակի և հարգանքի տուրք ենք մատուցում, իսկ ԱՄՆ-ն այս պատմական իրողությունը, պատմական դեպքերը չի ժխտում: Եվ այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, դա 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է, և մեզ շարունակում է ոգեշնչել հայ ժողովրդի տոկունությունը»: