կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 13:15
Քաղաքական

Գնացեք «գետնի վրա աշխատող» ոստիկաններից հարցրեք, իրենք հո՛ լավ գիտեն. Ռուբեն Մելիքյան

Գնացեք «գետնի վրա աշխատող» ոստիկաններից հարցրեք, իրենք հո՛ լավ գիտեն. Ռուբեն Մելիքյան

Ականջիս հասավ, որ գերագույն գլխավոր դավաճանի որոշ մանկլավիկներ նոր թեզ են սկսել շրջանառել, թե բա՝ «էլիտաները», իրոք, պահանջում են ստահակի հրաժարականը, սակայն «ժողովուրդը» շարունակում է մնալ նրա կողքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի գիտություն մանկլավիկների՝ այսօր քաղաքում «Նիկոլ, դավաճան» վանկարկումները ողջունվում էին անցորդների կողմից՝ ծափերով, մերձակա շենքերի բնակիչների կողմից՝ պատուհաններից, վարորդների կողմից՝ ձայնային ազդանշաններով։

Գնացեք «գետնի վրա աշխատող» ոստիկաններից հարցրեք։ Իրենք հո՛ լավ գիտեն։ Իջեք օդերից։ Այսօր ձեր դավաճան շեֆին ռեալ, ջերմ ու անկեղծ պաշտպանում է բացառապես Հայաստանում ադրբեջանական համայնքը։ Ու վերջ»։