|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հուլիսի 24-ի գիշերը Վրաստանի գրեթե ամբողջ տարածքում տեղի էր ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ վթարային անջատում։ Հուլիսի 25-ի առավոտյան էլ երկրի մի շարք շրջաններում կրկին գրանցվել էր էլեկտրաէներգիայի կարճատև անջատում։
Այս իրադարձությունների ֆոնին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով՝ «Սաբոտաժ», հետաքննություն է սկսել։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ քննությունը վերաբերում է հուլիսի 24-ին և 25-ին ամբողջ երկրում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի վթարային և բազմակի անջատումներին։
Նշված հոդվածը վերաբերում է պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտի բնականոն գործունեությանը խոչընդոտելուն կամ դրանց վնասմանը/ոչնչացմանը՝ պետության շահերին վտանգ ստեղծելու նպատակով։ ՊԱԾ-ն հայտնել է, որ հետաքննության ընթացքի վերաբերյալ հանրությանը տեղեկություններ կտրամադրի փուլ առ փուլ։
Աղբյուրը՝ vectornews.ge