կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 10:58
Հասարակություն Տնտեսական

Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը մի շարք ձեռնարկություններում ստուգումներից հետո։

Գերատեսչությունը պնդում է, որ հուլիսի 14-21-ն անցկացված ստուգումների ընթացքում հաստատվել է վարակված գլխաքանակից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար։

«Հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքերը, չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրամադրված հավաստիացումներին»,- հայտնում է ծառայությունը: