|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի կարողանա հասնել այդ երկրում կալանավորված գերմանացիների ազատ արձակմանը. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին Մերկելն ասել է Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում:
Կանցլերը վրդովված է այն բանից, որ Թուրքիայի ազատազրկման վայրերում առ այսօր կան Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ: Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, թուրքական ազատազրկման վայրերում պահվում է Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի, և հիմնականում խոսքը քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների մասին է:
Դրանց ֆոնին գերմանացի քաղաքական գործիչները խստացրել են Անկարայի նկատմամբ հռետորաբանությունը: Սպասվում է, որ հոկտեմբերին կքննարկվի Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցման հարցը: