|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Մուղլայի անտառային տարածքների տարածաշրջանային վարչության և քաղաքապետարանի հրշեջ ծառայության ուժերը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 5 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 15 ջրցան մեքենա, 7 ջրատար, 3 բուլդոզեր և 130 հրշեջ-փրկարար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածքից տարհանվել է շուրջ 10 տուն։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով վնասվել է 4 տուն։
Հրդեհի մարման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են։ Թուրքական մամուլում հրդեհի վերաբերյալ նյութերը հրապարակվում են հիմնականում հետևյալ վերնագրով․ «Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են»։