|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «որոնողափրկարարական գոտին», որը ընդգրկում է Էգեյան ծովի կեսը համաձայն նոր թուրքական օրենքի, անօրինական է եւ ի վերջո սպառնալիքի տակ կդնի մարդկանց կյանքը, հաղորդում է Greek City Times-ը:
«Այդ գոտին, ինչպես նաեւ գոտին, որը որոշվել է 1988թ. օրենքով, անօրինական է՝ հաշվի առնելով այն, որ այն ներառում է Հունաստանի ինքնիշխան շրջանները: Այն հիմնված չէ օպերատիվ չափանիշների վրա եւ չի ծառայում որպես աջակցություն մարդկանց անվտանգությանը»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Ակնհայտ է, որ այդ վերջին քայլը քաղաքականապես մոտիվացված է: Թուրքիան չի վարանում խառնաշփոթ առաջացնել՝ վտանգելով մարդկային կյանքերը: Էգեյան ծովի եւ Արեւելյան Միջերկրական ծովի նկատմամբ Թուրքիայի նկրտումներն անօրինական են: Թուրքիան պետք է պահպանի միջազգային իրավական նորմերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարայսմայլօղլուն Թվիթթերում գրառում է կատարել. «Մենք ընդլայնել ենք մեր կապույտ հայրենիքում որոնողափրկարարական գոտին, ներառյալ՝ մեր պետական նավերի որոնողական աշխատանքների շրջանները: Հաջողություն մեր երկրին նոր պետական որոնողափրկարական ծրագրում»: