կարևոր
1030 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 13:46
Աշխարհ

Լավրովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում զինում է Իրանին

Լավրովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում զինում է Իրանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում ուղղակիորեն զինում են Իրանին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Վերջին շրջանում Արևմուտքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում, ինչ-ինչ պատճառներով ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, թե Ռուսաստանն ու Չինաստանն անմիջականորեն Իրանին մատակարարում են այն զինատեսակները, որոնք Թեհրանն օգտագործում է ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար։ Անկեղծ ասած, նման հայտարարություններն արդեն նույնիսկ անհարմար է լսել»,- հայտարարել է Լավրովը Ռուսաստան-ԱՍԵԱՆ նախարարական խորհրդակցության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Այդ տեղեկատվության հեղինակների հայտարարությունները թողնում եմ նրանց խղճին։ Սակայն հենց ամերիկացիները, որոնք թե՛ Եվրոպական միության միջոցներով իրականացվող սպառազինությունների մատակարարումների, թե՛ հետախուզական տվյալների, «Starlink» համակարգի և բազմաթիվ այլ միջոցների տրամադրման միջոցով ոչ միայն աջակցում, այլև անմիջականորեն մասնակցում են ուկրաինական զինված ուժերի հարվածների ուղղորդմանը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների դեմ»,– հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։