կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 08:58
Քաղաքական

Տարոն Մարգարյանը հերքել է իր «մարտական ուղու» մասին տեղեկությունները

Տարոն Մարգարյանը հերքել է իր «մարտական ուղու» մասին տեղեկությունները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ 5-րդ բրիգադի սպառազինության գծով հրամանատարի օգնական Ֆրունզե Ավագյանը՝ «Պալկովնիկը», հայտարարել էր, թե 1990-1991 թվականներից Տարոն Մարգարյանը մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմին եւ զենք է մատակարարել առաջին գիծ։

 

Այդ ժամանակ, սակայն Տարոն Մարգարյանը 12-13 տարեկան է եղել։ Երեկ Արարատյան թեմի առաջնորդարանում audiobook.am ինտերնետային կայքի շնորհանդեսի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրանից հետաքրքրվեցինք հերոսական անցյալի մանրամասների մասին։

 

-Պարոն Մարգարյան, դժվար չէ՞ր արդյոք 12-13 տարեկանում զենք մատակարարել Ղարաբաղյան պատերազմի առաջին գիծ։

 

-Դա անհեթեթություն է։ Ճիշտ է, ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց Աստված չանի, եթե վաղը մեր սահմաններում խնդիր լինի, պատրաստ եմ մասնակցել։

 

-Այսինքն, մանկահասակ տարիքում զենքեր չե՞ք տարել Ղարաբաղ։

 

-Դա անհեթեթություն է, նման բան չի եղել։ Ո՞վ է ասել, ես չգիտեմ։ Ես հերքում եմ այդ սուտ լուրը։ Իսկ ինչ մնում է ԵԿՄ անդամ լինելուն, բազմիցս հայտարարվել է, որ ԵԿՄ անդամագրվելու համար պարտադիր չէ պատերազմի մասնակից լինելը։ Մենք սոցիալապես անապահով մարդկանց էլ ենք օգնում, կռվածների ընտանիքներին էլ»։

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: