| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ սահմանադրական հանրաքվեի քվեարկության ընթացքում ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ երեք գրավոր դիմում է ստացվել, որոնցից առաջինի դեպքում անդրադարձ է եղել հանրաքվեի բովանդակային մասին, մյուս երկու դիմումները ներկայացվել են մինչև 18:00-ն՝ 15 րոպեի ընթացքում: Հովհաննիսյանի խոսքով՝ երկու դիմում է ստացվել տեղական հասարակական կազմակերպություններից:
«Մեկը` Asparez.am լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանից, մյուսը` մի շարք դիտորդների կողմից: Դիմումները վերաբերում են նրան, որ խոչընդոտել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: ԿԸՀ-ն ձեռնարկեց արագ արձագանքման միջոցառում, և անմիջապես զանգահարեցինք տեղամասային հանձնաժողովների ներկայացուցիչներին, և կապ հաստատվեց հենց նշված դիտորդների հետ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հետո արդեն Մելինե Ավագյանից հաղորդագրություն է ստացվել, որ իրականում չեն խախտվել իր իրավունքները: «Մյուսների հետ կապված` զրուցել ենք դիտորդների և լրագրողների հետ, բոլորը հերքել են դիմումով ներկայացված այն փաստական հանգամանքը, որ տեղամասային հանձնաժողովներն արգելում են դիտորդներին իրականացնել իրենց իրավունքները և առաքելությունը»,- ասաց Նունե Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ներկայացված երկու դիմումներն ուղարկվելու են ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ այնտեղ խոսվում է դիտորդների իրավունքների խախտման մասին: Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ դիմումները կստանան համապատասխան ընթացք, և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: