|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Կ.Պոլսում լույս տեսնող «Ակօս» թերթը երեկ գրել էր, թե Թուրքական պատմագիտական ընկերությունը թուրքական համալսարաններից պահանջել է Հայկական հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ կիատարող ուսանողների, ասպիրանտների անունները, աշխատանքների վերնագրերը և կոնտակտները` սպառնալով կրթաթոշակներից զրկել բոլոր նրանց, ովքեր դարասկզբին կատարված իրադարձությունները կփորձեն որպես Ցեղասպանություն ներկայացնել:
Այս տեղեկությունն այսօր հերքել է Թուրքիայի պատմության ինստիտուտի տնօրեն Հյուլագուն` ասելով. «Ես բացարձակապես նման տեղեկություններ չեմ պահանջել: Բարձրագույն կրթության խորհուրդը ինքնագլուխ գործ է արել: Մենք պատմությունն ուսումնասիրող ուսանողներին կրթաթոշակ տալիս ենք: Ես ուսանողի թեզի պարունակությունը հո չեմ ստուգում: Ես միայն ուսումնասիրություն անող ուսանողին ֆինանսական օգնություն կարող եմ ցուցաբերել: Ուսանողը այս հարցում իմ նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չի կրում»: