|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանացի 70-ամյա գիտնական Գերհարդ Ռոտը գիտական բացահայտում է արել, համաձայն որի` կարելի է բացատրել սերիական մարդասպանների և մոլագարների գոյությունը, այդ թվում` այնպիսի բռնակալների, ինչպիսիք են Հիտլերը, Ստալինն ու Մաո Ցզեդունը. տեղեկացնում է The Daily Mail-ը:
Ռոտը դա կապում է ուղեղի հետ: Ըստ նրա` ցանկացած մարդու ուղեղ ունի «չարի հատված», որտեղ ձևավորվում է չարիք գործելու ցանկությունը:
Նյարդաբանի խոսքերով` գրեթե բոլոր մարդասպանների մոտ ուղեղի այդ հատվածում խաթարումներ են եղել: Շատ հաճախ հենց այդ հատվածում ուռուցքներ ունեցող մարդիկ հակված են լինում հանցագործությունների: