ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«Առաջին նկարում 3 տարի առաջ կանգնեցված Արամ Մանուկյանի արձանն է։ Երևի հիշում եք, թե այն ժամանակվա նոր՝ հհշանիկոլական իշխանությունն ինչ վայնասուն էր բարձրացրել և «ոչ նպատակահարմար էր» համարում Առաջին հանրապետության հիմնադրի արձանի տեղադրումը Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ։ Հորինվում էին ամենաանտրամաբանական ու անբարոյական պատճառաբանությիւններ։ Ի վերջո Արամի արձանը բացվեց, բայց կարծեմ մինչ օրս չկա Մշակույթի նախարարության դրական եզրակացությունը։
Երկրորդում՝ Մայրության և գեղեցկության տոնի օրը կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց գաղտագողի տեղադրված, նույնիսկ բացում չարված՝ մի անճաշակության, հասարակության ու պետականության դեմ «ամբարտավան» կեցվածքով կանգնած ինչ որ արարածի արձանն է։ Տեղադրումն արվել է նույն պահին հողատու դավաճանի դեմ ցույց անող՝ իսկապես անվախ ու արժանապատիվ հայ կանանց՝ ոստիկանության կողմից բռնի ուժով բերման ենթարկելու պահին։
Էլ ի՞նչ է պետք իմանալ, այս դավաճան կոսմոպոլիտների էությունը հասկանալու համար»։