|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Անկարա ժամանելուց կարճ ժամանակ անց՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հայտարարել է․ «Դանիան գումար չի ծախսում Գրենլանդիային իրականում օգնելու համար, մինչդեռ Միացյալ Նահանգների համար դա մեծ նշանակություն ունի. չինական և ռուսական նավեր են գործում դրա շուրջ»։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ հունվարին հայտարարված ծրագրերը, երբ նա չէր բացառում վերահսկողություն հաստատելու նպատակով ռազմական ուժի կիրառումը, խաթարել էին ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։