Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ինը․ այն մեզ հարկավոր է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար: Այն մեզ պետք է, այն պետք է մերը լինի: Այն պաշտպանական և հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ Գրենլանդիայի մերձակայքում նավարկում են ռուսական և չինական նավերը, ուստի ԱՄՆ-ն ևս պետք է այնտեղ լինի։
«Եթե մենք այնտեղ չլինենք, չենք կարողանա ապահովել ազգային կամ միջազգային անվտանգությունը», - ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահ չէ, թե արդյոք գրենլանդացիները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ, բայց վստահ է, որ պետք է համոզել նրանց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես՝ գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։ Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև ստուգել, թե ինչպես է անվտանգության իրավիճակն այնտեղ: