կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 15:20
Աշխարհ

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ «Ռուսաստանը պետք է Թուրքիայից վերցնի Կարսը և Արարատը»

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ «Ռուսաստանը պետք է Թուրքիայից վերցնի Կարսը և Արարատը»

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը հայտնի է իր պոպուլիստական ելույթներով, Ռուսաստանի պետական լրատվամիջոցներ RT, Russia Segodnya-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ վիճաբանության ժամանակ ասել է, որ Ռուսաստանում կոշտ ռեժիմի պայմաններում «հայերը կստանան Արարատը և Կարսը, իսկ  ելցինների ժամանակ հայերը կկորցնեն նաև Երևանը»:

Ի պատասխան՝ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ցանկանում է Արարատն ու Կարս քաղաքը, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի արևելքում,«վերադարձնել Ռուսաստանին»:

«Ես, իհարկե, ցանկանում եմ վերադարձնել Կարսը և Արարատը: Ռուսաստանին, որին նրանք պատկանում էին մինչև խայտառակ Կարսի պայմանագիրը, երբ առանձնացան Ռուսաստանից: Ես բավականին կայսերական, ռուսական գիտակցության տեր մարդ եմ: Ես կցանկանայի վերադարձնել ամեն ինչ: Եվ այն, ինչ ոչ պակաս ամոթալի և գուցե ավելի ամոթալի Բրեստի խաղաղությամբ տվեցինք՝ բնակչության մեկ երրորդը և մեր երկրի տարածքի հսկայական հատվածներ»,- ասել է Սիմոնյանը: