կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 15:27
Քաղաքական

Եթե ԱՄՆ-ը Հայաստանը վերցնի արտաքին կառավարման տակ, հանրապետությունը կվերանա. ռուսաստանցի քաղաքագետ

Եթե ԱՄՆ-ը Հայաստանը վերցնի արտաքին կառավարման տակ, հանրապետությունը կվերանա. ռուսաստանցի քաղաքագետ

Եթե ԱՄՆ-ը Հայաստանը վերցնի արտաքին կառավարման տակ, հանրապետությունը կվերանա. ըստ yerkir.am-ի`«Վզգլյադ» թերթին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Գևորգ Միզայանը` մեկնաբանելով ԱՄՆ  պետդեպարտամենտի մտադրությունը` մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի կառավարությանը` պայքարել կոռուպցիայի դեմ:

«Եթե Հայաստանի իշխանությունները սկսեն Ռուսաստանից փախչել դեպի ԱՄՆ-ը, նրանց կվերացնի սեփական բնակչությունը: Այդ պատճառով Վաշինգտոնը նրբորեն է գործում` տեղեկատվական աշխատանքի ու տարբեր խորհրդականների միջոցով», -համոզված է քաղաքագետը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստան ուղարկել մարդու, որն ամերիկյան փողերով բացահայտելու է «ԱՄՆ-ի համար շահավետ կոռուպցիոն կապերը»: «Նա ակտիվորեն փորփրելու ու բացահայտելու է տեղեկություններ այն մասին, թե ինչպես են հայ օլիգարխներն աշխատում Մոսկվայի հետ, որպեսզի վարկաբեկի Ռուսաստանի կերպարը Հայաստանում»,- ենթադրություն է հայտնել Միրզայանը:

Նրա կարծիքով` ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանը վերցնել արտաքին կառավարման տակ, չէ՞ որ այն Ռուսաստանի հարավային թևն է, ՀԱՊԿ անդամ: «Սակայն դա կհանգեցնի այն բանին, որ Հայաստանը չի լինի: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ նրա եվրոպական գործընկներները պատրաստ չեն  սուբսիդավորել հայկական տնտեսությունն ու փրկել Լեռնային Ղարաբաղը թուրք-ադրբեջանական հավակնություններից: Դա կարող է անել միայն Ռուսաստանը»,- ընդգծել է քաղաքագետը:

Միրզայանը համոզված է, որ Հայաստանում ադեկվատ մարդիկ հասկանում են դա: «Հանրապետությունն ամբողջությամբ կապված է Ռուսաստանին տնտեսության ու անվտանգության հարցերում: Բացի դրանից` հայ բնակչությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրել է ոչ այն բանի համար, որ նա խզի հարաբերությունները Մոսկվայի հետ, այլ այն բանի, որ երկիրը դուրս բերի քաղաքական անհուսության վիճակից»,- նշել է քաղաքագետը:

Ըստ նրա` եթե հայկական ղեկավարությունն ընդունի ԱՄՆ-ի խորհրդատուին, որը լուրջ լիազորություններ կունենա հանրապետությունում, Ռուսաստանը դրանից եզրակացություն կանի, կդիմադրի դրան, քանի որ նրա շահերից է բխում, որ Հայաստանը մնա Ռուսաստանի դաշնակիցը: Քաղաքագետը  հույս է հայտնել, որ Ռուսաստանի արձագանքը կլինի նրբանկատ ու զգույշ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում: Նա պետք է համագործակցի Հայաստանի արդարադատության նախարարության հետ և աջակցի բարեփոխումների առաջխաղացմանը:

«Իրականացնի նախապատրաստություն, ուսուցում, նաև այլ տեխնիկական աջակցություն Հայաստանի արդարադատության նախարարությանը, Հակակոռուպցիոն հանձնաժողովին (երբ այն ստեղծվի) և քրեական արդարադատության այլ համապատասխան ինստիտուտների հարցերի լայն սպեկտրում` միաժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարին» ,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Խորհրդականը նաև կզբաղվի թրեյնինգներին քննիչների ուսուցողական այցերի կազմակերպմամբ ու Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող նախագծերի կառավարմամբ:

Այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիներ: