Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գրենլանդիան պատրաստվում է սառցադաշտների հալոցքից ստացված ջրի առևտրով զբաղվել. արտահանելու է երաշտային տարածաշրջաններ: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, գերմանական Der Tagesspiegel թերթին հայտնել է կղզու էներգետիկայի նախարար Իես Սվանեն:
«Կլիմայի փոփոխությունը նպաստում է սառույցի հալմանը: Հալված ջուր հազարամյակներ շարունակ մեծ քանակությամբ եղել է Գրենլանդիայում: Ներկայումս մենք գիտակցում ենք, որ կարող ենք այն դարձնել շուկայում պահանջարկ ունեցող ապրանք»,- ասել է նա:
Նախարարը նաև հավելել է, որ իրենց հետազոտություն են իրականացրել ու պարզել, որ սառցաբեկորներից ստացված ջուրը մաքուր է և կիրառելի խմելու համար:
Սվանեն նշել է, որ այդ կերպ իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսությունը «բաներով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհին»: Ներկայումս Գրենլանդիայի եկամտի 90 տոկոսը ստացվում է ձկնարդյունաբերությունից:
Գրենլանդական սառցե վահանը համաշխարհային կլիմայական համակարգի կարևորագույն մասերից է: Դրա հալման գործընթացը կարող է հանգեցնել ծովի մակարդակի բարձրացման և եղանակի անկայունության: Անցած ամառ Եվրոպայում անոմալ շոգի պատճառով սառցե վահանը մակերեսային հալման հետևանքով կրճատվել 197 մլրդ տոննա սառույցով: