կարևոր
340 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 16:47
Քաղաքական

Ե՛վ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար․ Իշխան Սաղաթելյան

«Մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը՝ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը, հրաժարվում է փողոցային պայքարից»,- դատարանի դիմաց ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Օրեր առաջ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ հանդես եկան օրակարգային հարցերի շուրջ համախոհություն ունենալու հետ կապված հայտարարությամբ։ Դա ենթադրում է, որ օրակարգային կետերը պետք է բացվեն, ընդլայնվեն և այդ օրակարգերի սպասարկման շուրջ ձևավորվի ճանապարհային քարտեզ։ Հետևաբար և՛ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար է լինելու։ Այստեղ խնդիրը՝ երբ, ինչ կառուցվածքով և ինչ ուժերով, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են»,- նշեց Սաղաթելյանը