Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվել և չենք հրաժարվելու փողոցային պայքարից, այս փուլում շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել՝ չեզոքացնելու մեր երկրին սպառնացող վտանգները և կանխելու Հայաստանի թուրքացումը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ ճեպազրույցների ժամին։
«Այս իմաստով ընդդիմությունը, մասնավորապես, «Հայաստան» դաշինքն ունի անելիք և առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողություների»,-վստահեցրեցղ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ իրենք չէին էլ հրաժարվել հանրահավքներից․ մանդատները վերցնելու օրը, դրանից առաջ, դրանից հետո, ԱԺ իր առաջին ելույթում, նաև իր գործընկերների ելույթներում բազմաթիվ անգամ ասվել է, որ խորհրդարանական պայքարը զուգորդվելու է նաև փողոցային պայքարով։
«Այսօր ընդդիմությանը՝ մեզ, հիմնականում քննադատում են հենց դրա համար, որ փողոցային պայքար տեղի չի ունենում, իսկ միայն խորհրդարանական աշխատանքով, այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրա դիմացն առնել չենք կարող»,-ասաց Սաղաթելյանը։
Պատասխանելով դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մանրամասների մասին հարցին՝ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում են իրենց թիմակիցների, համակիրների, աջակիցների հետ, որին պարբերաբար մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումն այդ շրջանակներում էր։
«Այո, մենք գտնում ենք, որ երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը սպառնում են վտանգներ, և այդ թեմայով ունեցել ենք քննարկումներ՝ պլանավորելու մեր առաջիկա աշխատանքները, նաև լսելու մեր համակիրների, աջակիցների տեսակետները մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․