«ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հստակ է, մեր 28 ստորագրությունները պատրաստ են, խմբակցության գրասենյակում ձևաթուղթը դրված է։ Երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, մենք այդ ստորագրություններով ձևաթուղթը կփոխանցենք»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը միաժամանակ վստահեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորների ստորագրություններից բացի, որոնք կան, կարևոր է նաև ունենալ անհրաժեշտ թվով հավելյալ ստորագրություններ, իսկ իմպիչմենթի գործընթացը հաջողելու համար, բացառապես, պետք է փողոցային պայքար և համաժողովրդական ճնշում։