|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Լեհաստանն ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Մենք ակնկալում ենք, որ Վլադիիր Զելենսկու այդ դժբախտ որոշումից հետո Ուկրաինան քայլ կանի։ Լավ կլիներ` Կիևի կողմից հստակ ազդանշան լսվեր։ Նրանք փորձում են, բայց մենք կցանկանայինք դա հստակ լսել», - ասել է Լեհաստանի վարչապետը լրագրողներին։
Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինան այս պահին ի վիճակի չէ ճանաչել սեփական պատմությունը։
«Այս լարվածության համար կան օբյեկտիվ պատճառներ։ Եվ այդ պատճառներից մեկը, ինչպես մենք գիտենք մեր սեփական պատմությունից, սեփական պատմության հետ հաշտվելու դժվարությունն է։ Վոլինը դրա ամենադրամատիկ օրինակն է», - ասել է Լեհաստանի վարչապետը։
Վերջերս Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունները կրկին սրվել են Կիևի կողմից նացիստ հանցագործների շարունակական փառաբանման ֆոնին։